Tert.am-ը գրում է.

Հաշվի առնելով ամառային հանգստի շրջանի մեկնարկի/ավարտի կապակցությամբ ՌԴ տարածք մուտք/ելք գործելու հաճախականության մեծացումը` ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հերթական անգամ հորդորում է ՌԴ-ում աշխատանքի, ուսման, բուժման և այլ նպատակներով երկարաժամկետ գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ խստիվ հետևել ՌԴ միգրացիոն օրենսդրության պահանջներին, որոնք սահմանում են ՌԴ տարածք մուտք գործելու, երկրում գտնվելու ժամկետները և համապատասխան կարգն օտարերկրացիների համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ Facebook-ի էջից։

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ՌԴ տարածք մուտք գործող և երկրից մեկնող ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տալիս՝ ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության պաշտոնական կայքում տեղադրված էլեկտրոնային անձնական տվյալների բազայի միջոցով նախապես ստուգել այն հիմքերի առկայությունը, որոնք սահմանափակում են օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը ՌԴ տարածք: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել