Կա մի ռուսական ասացվածք «не так страшен чёрт, как его малюют», ինչը կարծում եմ, որ ամբողջոթյամբ կիրառելի է այսօրվա Ռուսաստանի և նրա ղեկավարի նկատմամբ՝ ուկրաինական դեպքերի առնչությամբ: Ղրիմի անեքսիայով նրա տարած հաղթանակից հետո ՌԴ-ում տիրող էյֆորիան և այլուր տիրող հակառակ զգացումներն այսօր կամաց-կամաց վերադառնում են բնականոն հուն: Ի դժբախտություն նախկին կագեբեականի՝ Ստալինի ժամանակները վաղուց անցյալ են, և այսօր դրանք վերականգնելու բացարձակ որևէ հնարավորություն չկա: Ինչը նշանակում է, որ չի կարող լինել նաև ստալինյան վարքագիծը, և դրան հետևելն էլ վերջնական հաջողության գրավական չի կարող լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել