Ստորջրյա լուսանկարչությունը համարվում է լուսանկարչության ամենադժվար ուղղություններից մեկը: Հաջողված ստորջրյա լուսանկարներ ստանալու համար հարկավոր են ոչ միայն հատուկ լուսանկարչական սարքեր, այլև լուսանկարչական բարդ տեխնիկայի տիրապետում: Չնայած այս բարդություններին՝ շատերն են ընտրում լուսանկարչության հենց այս ժանրը, քանի որ այն հնարավորություն է ընձեռում մոտիկից ծանոթանալ անհատակ օվկիանոսի բուսական և կենդանական աշխարհին: Ստորջրյա լուսանկարչությամբ զբաղվողներն ամենից հաճախ ձկներ ու ծովային կաթնասուններ են լուսանկարում, սակայն նրանց օբյեկտվում կարող են հայտնվել նաև նավաբեկորները, ստորջրյա խութերը, ջրասուզորդ-գործընկերները կամ բնորդները:
Քանի որ ստորջրյա լուսանկարները հիմնականում նկարվում են ջրասուզման ընթացքում, լուսանկարիչը պետք է շատ հմուտ լինի նաև որպես լողորդ, հակառակ դեպքում հնարավոր չի լինի ուշադրությունն այնպես բաշխել, որպեսզի հաջողվի թե՛ ողջ ու ապահով մնալ ջրի մակերևույթից մի քանի մղոն խորության վրա, թե՛ հաջող լուսանկարներ ստանալ: Այնուամենայնիվ, ամեն ինչ չէ, որ կախված է լուսանկարչի մասնագիտական հմտությունից ու տեխնիկայից: Հնարավոր է, որ ուժգին ալիքների, մակընթացության կամ ջրի պղտորության պատճառով տվյալ ֆոտոսեսիային չստացվի որակյալ լուսանկարներ ստանալ: Մենք փորձել ենք ծաղկաքաղ անել ամենաորակյալ և ամենատպավորիչ ստորջրյա լուսանկարները: Հուսով ենք, որ դրանք Ձեզ դուր կգան: