Ադրբեջանական ձախողված դիվերսիաների շարքն այս օրերին <համալրվեց> յուրօրինակ կուլմինացիայով, երբ հակառակորդը տվեց 8 (կամ 14) զոհ և բազմաթիվ վիրավորներ: Այս հանգամանքը, հնարավոր է, որոշակի փոփոխություն մտցնի երկու երկրների ռազմական իրավիճակի հաշվեկշռում՝ կոնֆլիկտում ռազմական բաղկացուցիչի ցուցադրման, դրանով ճնշման, կիրառման և այլ ձևերով: Ձախողված դիվերսիայի այս օրինակը պետք է դառնա ոչ միայն ռազմական, այլև ինֆորմացիոն-քարոզչական <նյութ> ու առավելություն: Այն պետք է դարձնել նաև ադրբեջանաբնակ թյուրքերի ռազմական դաստիարակության բաղկացուցիչ, նրանց ամենօրյա <սեփականությունը> և ռեակտիվ, և պրոակտիվ ինֆորմացիոն եղանակներով: Այդպիսով, հստակորեն դժգոհություններ ձևավորվեն ադրբեջանական հասարակության ներսում, ինչի շնորհիվ դիվերսիոն գործողություններն այդ երկրի իշխանության համար կդառնան թանկ ռեսուրսներ, ոչ միայն մարդկային, այլև դժգոհությունների խորացման առումով: Գուցե, մարդկային առումով՝ ոչ այնքան թանկ, քանի որ Ադրբեջանի իշխանությունները սահման են ուղարկում թալիշներին, լեզգիներին, թաթերին և այլ ագությունների ներկայացուցիչների, սակայն նրանք էլ կսկսեն այլևս չհանդուրժել ստեղծված խտրական իրավիճակը և խորացնել դժգոհությունները: Իհարկե, փակ հեգեմոնիստական ռեժիմներում, ինչպիսին Ադրբեջանն է, դժգոհությունների արտիկուլյացիան (արտահայտում) դժվար գործընթաց է, սակայն դրանց ագրեգացիան, հենց փակության պատճառով, նույնքան հեշտ է, որին պետք է հնարավորինս նպաստել, իսկ ագրեգացված դժգոհությունն ինչ-որ պահի ինչ-որ տեղում գտնում է իր արտիկուլացման ձևը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել