Զբոսաշրջիկներն իրենց արձակուրդային ճամփորդություններին հաճախ են ընտրում եվրոպական քաղաքները, սակայն թվում է, թե նրանք հիմնականում մևնույն վայրերն են այցելում` Փարիզ, Լոնդոն, Հռոմ և այլն:
Այսօր ձեզ կօգնենք ավելի հետաքրքիր ու յուրօրինակ վայրեր ընտրել հաջորդ անգամ այցելելու համար, որոք միտված են դառնալու տուրիստական խոշորագույն կենտրոններ:

 1  Յութրեխթ, Նիդերլանդներ - Չնայած Նիդերլանդներ այցելել ցանկացողների համար Ամստերդամը հրաշալի ընտրություն է, սակայն նրանց համար, ովքեր կցանկանան տեսնել նաև, թե ինչպիսին է Նիդերլանդենրում հանգիստ կյանքը քաղաքից դուրս, խորհուրդ կտանք այցելել Յութրեխթ: Կառուցված լինելով ջրանցքի շուրջ` այս փոքրիկ քաղաքը հիմնականում բնակեցված է ուսանողներով, ինչն այս վայրը հրաշալի տեղ է դարձնում երիտասարդնների համար: Չնայած դրան, քաղաքը հարուստ պատմություն ունի, հրաշալի առևտրային կենտրոն, թանգարաններ ու խճուղիներով փողոցներ, որոնոնք կտպավորեն յուրաքանչյուր տարիքի մարդու:

euro_01

 2  Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն - Երբ ինչ-որ մեկն ասում է, որ Անգլիա է պատրաստվում մեկնել, միանգամից մտքիդ Լոնդոնն է գալիս: Այնուամենայնիվ, եթե նոր զգացողությունների ու փոփոխությունների ցանկություն ունեք, ապա այցելեք Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգ, որտեղ կարող եք վայելել ինչպես զարգացած ժամանակակից քաղաքի առանձնահատկություններն իր զվարճանքի վայրերով, այնպես էլ գյուղական բնությունն ու Էդինբուրի հայտնի դղյակը:

euro_02

 3  Սիենա, Իտալիա - Շատ տուրիստներ նշում են, որ Իտալիա այցելությունը չի կարող ամբողջական լինել առանց մայրաքաղաք Հռոմը տեսնելու: Այնուամենայնիվ նրանք, ովքեր ինչ-որ նոր ու թարմ մի բան են փնտրում, մեծապես կբավարարվեն Սիենա այցելությամբ: Գտնվելով Տուսկանի շրջանում` Սիենան Ֆլորենցիային մոտ գտնվող ամենամեծ քաղաքն է: Քաղաքի կենտրոնը ամենագեղեցիկ վայրն է`  կարմիր տանիքներով շենքերով, որտեղ զբոսնելը ձեզ մեծապես հաճույք կպատճառի: Ինչևէ, այստեղ միայն թանգարանները չէ, որ կարող ես այցելել. Սիենան նաև հրաշալի վայր է նրանց համար ովքեր վայելում են գնումներ կատարելը:

euro_03

 4  Մարիբոր, Սլովենիա - Սլովենյայի ամենատուրիստաշատ վայրը թերևս Լյուբլյանան է, սակայն, եթե այցելես այստեղ, ապա անպատճառ պետք է նաև Մարիբորը տեսնես: Մարիբորում հատկապես ուշադրության է արժանի Լենթի շրջանը` իր հրաշաի ճարտարապետությամբ, աշխարհի ամենախոշոր խաղողի վազերով, հրաշալի սպա կենտրոններով, որտեղ կարելի է կատարյալ հանգիստ վայելել:

euro_05

 5  Ռոնդա, Իսպանիա - Ռոնդան հրաշալի տուրիստական կենտրոն է հատակապես նրանց համար, ովքեր այցելում են Անդալուսիա: Լուսանկարում պատկերված կիրճը հիմնական տեսարժան վայրն է այստեղ: Սակայն սա չի նշանակում, որ միակ բանը, որ կարող ես անել այստեղ այս վայրը լուսանկարելն է:  Ռոնդայում հրաշալի ռեստորաններ կան, այստեղ կարելի է ոտքով զբոսնել ու մեծապես հաճույք ստանալ տեղանքով ու մասնակցել այստեղ հաճախակի կազմակերպվող  տարբեր միջոցառումներին:

euro_08

 6  Ֆորմենտերա, Իսպանիա - Ֆորմենտերան հնարավոր է այն վայրը չէ, որտեղ այցելում են Եվրոպայից դուրս ապրող մարդիկ իրենց արձակուրդներին, սակայն նրանք, ովքեր ապրում են Եվրոպայում, հաճախ են այցելում այստեղ վայելելու հրաշալի լողափերն ու արևի ճառագայթները: Այստեղ կարելի է գտնել նաև այնպիսի լողափեր, որտեղ կարող եք ամբողջությամբ մերկ վայելել լողափնյա արևը:

euro_13

 7  Լյուիս կղզի, Շոտլանդիա - Լյուիսի կղզին հրաշալի վայր է բոլոր այն մարդկանց համար, ովքեր ցանկաննում են ժամանակակից Շոտլանդիայի տարածքում վայելել շոտլանդական ազգային մշակույթի յուրահատկությունները: Ավանդական ճարտարապետությունից ու մշակույթից զատ Լյուիսն իր յուրահատուկ ֆլորայի ու ֆաունայի շնորհիվ պահպանման ենթակա վայր է հանդիսանում: Լյուիս կղզու հայտնի տեսարժան վայրերից են անտիկ ժամանակներից մնացած փլատակները, Կալանիշի քարերը, Ջիրանան գյուղը, Սբ. Կոլումբայի տաճարն ու շատ այլ հետաքրքիր վայրեր:

euro_14

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել