Tert.am-ը գրում է.

Քրիստոնեություն ընդունած սուդանցի կինը, որն իր երկրում փրկվել էր մահապատժից, ժամանել է ԱՄՆ, հայտնում է Al Jazeera-ն: Մարիամ Իբրահիմ անունով կնոջն ԱՄՆ-ում ողջունել է Ֆիլադելֆիայի քաղաքապետը, նրան անվանել «ազատության առաջամարտիկ՝ աշխարհի մակարդակով»:

Այնուհետև նրան ողջունել են համակիրները Նյու Հեմփշիրում: 

27-ամյա կինն օրերս ընտանիքի հետ հայրենիքից մեկնել էր Հռոմ, հանդիպել Հռոմի պապին: ԱՄՆ-ում նա հաստատվելու է Մանչեսթրում, որտեղ սուդանցիների 500 հոգանոց համայնք կա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել