Tert.am-ը գրում է.

Բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիան անդրադարձել է հայերի ակտիվությանը Wikipedia էլեկտրոնային հանրագիտարանի տիրույթում: Աղբյուրը գրում է, որ այժմ յուրաքանչյուր հայի «հայրենանվեր պարտքն» է մի-մի հոդված գրել Wikipedia-ի համար:

BBC-ն «Արմենիա» հեռուստաընկերությանը հղումով գրում է, որ «Մեկ հայ, մեկ հոդված» ազգային արշավի նպատակն է բարելավել ինչպես հոդվածների քանակը, այնպես էլ որակն այդ ռեսուրսում: Նշվում է, որ քանակի առումով (այժմ 125.000 հոդված) հայերն առաջ են անցել հարևաններից: Վրացիները Wikipedia-ում ունեն մոտ 84.000, իսկ ադրբեջանցիները՝ 102.000 էջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել