Չափազանց հետաքրքիր և սյուռ իրավիճակ է ստեղծվել։ Երկու գերտերություններ որոշել են իրենց հարցերը պարզել, Երևանում գտնվող իրենց դեսպանատների միջոցով… ես դիվանագետ չեմ, սակայն կարծում եմ սա աշխարհի ուշադրությունը մեր երկրի վրա կենտրոնացնող գործոն է։ 
Վերը նշված հանգամանքը խիստ բարձրացնում է մեր երկրի դերակատարումը այս միջազգային ճգնաժամի հաղթահարման գործում։ 
Մի փոքր ռոմատիկ միգուցե հնչի, սակայն ես տեսնում եմ հնարավորություն հենց Երևանի դիվանագիտական կորպուսի ջանքերով Մոսկվա–Վաշինգտոն հետագա դիալոգի և ինչու ոչ ճգնաժամի վերջնական հաղթահարման կազմակերպումը։ Մենք շատ լավ դիվանագետներ ունենք, նրանց գործելու պահն է։
Լավատես լինենք և սա գնահատենք որպես հնարավորություն։

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել