Ադրբեջանական սադրանքներին պետք է տրվի այսպես կոչված ասիմետրիկ պատասխան, իսկ թե դա ինչպիսի դրսևորում կարող է ունենալ՝ դա արդեն երկրի անվտանգության մարմիններում քննարկվելիք հարց է: Բայց վախենամ, որ դա չի կատարվի, քանի որ այն անելու համար գերագույն գլխավոր հրամանատարը պետք է գիտակցի, որ Աղդամը մեր հայրենիքն է և կյանքի կոչի այդ գիտակցությունը, և ոչ թե հակառակը հայտարարի: Այս հարցում նման հակասությունը պարտության տանող ուղիղ ճանապարհ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել