Գոնե ինձ՝ նախկին ազատամարտիկիս համար Էսօր սահմանը պահող նորաթուխ հայ զինվորը ոչ մի բանով պակաս չէ 90-ականներին ազգային ազատագրական ոգով տոգորված, կամավոր զենք ճարած ու ճակատ շտապած մեր նման մարդկանց համար: Թեև մենք այն ժամանակ իսկապես էլ հասուն մարդիկ էինք արդեն, Անկախությունն էլ կյանքով չափած, ու, կրկնում եմ, ինքնակամ գնացինք, իսկ այսօր պատանին զորակոչվում, զենք է ստանում ու որպես բանակային երդվում ու գնում իր ծառայությունը, գործառույթը կատարելու, բայց էսօր, գոնե ինձ համար, այդ սահմանին կանգնած, ազերու դավադիր դիվերսիային պատասխան տվող, հետ մղող ու <խաղաղ պայմաններում> զոհվող պատանին, թե ոգով, թե հայրենասիրությամբ պակաս չէ մեզանից: Հակառակը՝ ավելին է: Էսօրվա մեր երկու զոհի մասին լուրը, թեև նախորդ օրերին էլ եղել էին, բայց այսօրվանը երկու խիստ հեռու ու խիստ ծանոթ զգացողություն հարուցեց ներսումս: Անասելի ցավ ու անսահման հպարտություն: Էլ բառեր չեմ գտնի շարունակելու: Այսքանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել