Հասկանում եմ, որ քչերին կարող ա հետաքրքրի, ինչ որ ԱՊՀ ծրագրի նյուանսներն ու մանրամասները, բայց քանի որ մենք էլ խոտ չենք ուտում, գիտենք թե ինչ ներկայացնենք:Ճ

Ուրեմն բացման արարողությունն ա, լիքը շիշկաներ էին եկել՝ թե քաղաքական, թե՛ հասարակական, թե՛ շոուբիզնեսի շարքերից: Բնականաբար՝ մի վագոն դեմագոգիա, մի վագոն էշ-էշ դուրս տալ ու բնականաբար՝ բուլդոզերում էին ուկրաինան: Էն աստիճան, որ մի քանի ելույթից հետո՝ իրոք գաղջ մթնոլորտ էր. մասնակիցները ձանձրացած էին, իսկ ուկրաինացի մասնակիցները՝ լարված...

Ու պատկերացրեք, իրավիճակի ռազրյադկան ապահովեցին հայերը: Համեստություն անելով՝ բաց եմ թողնում հայկական պատվիրակության մասը ու ուզում եմ առանձին անդրադառնալ Ռուսաստանի հայկական համայնքի ներկայացուցիչներին:

Ընդհանրապես, Ռոււսաստանում հայկական համայնքը կարելի ա բաժանել երեք պայմանական մասի.

- Խոպանչիներ

- Խոպանչիների վերին մակարդակը՝ ի դեմս Արա Աբրահամյանի «Հայերի միության»

- Ռուսաստանի հայեր, ովքեր անգամ մի քանի սերունդ այնտեղ ապրելուց երբեք չեն դադարում պաշտպանել հայերի ու Հայաստանի շահերը, ընդ որում՝ ոչ թե հայաստանյան այս կանմ այն իշխանության, այլ հենց պետության:

Ի հեճուկս տարածված կարծրատիպերի, ասեմ, որ «Հայերի միություն» ասվածը գուցե ամենահարուստն է ու ամենալավ փիառվածը, բայց ռեալ ազդեցությունը ու հատկապես՝ դրական ազդեցությունը՝ երրորդ խմբի ձեռքերում են: Այս խմբում ներկայացված հայերից ոմանց դուք կարող է ճանաչեք, բայց մեծ մասը իրենցից ներկայացնում են բավականին ապահովված, կամ էլ միջին խավի ներկայացուցիչներ, ում անունները ձեզ ոչինչ չեն հուշի, բայց ես դրական շոկ ապրեցի, երբ մոտավոր նկարագրեցին, թե ինչ ծավալի աշխատանք են տանում իրենք՝ Հայաստանի ու հայերի շահերն ապահովելու համար ու դա անում են գրեթե ինքնաբաուխ...

Մի օր առանձին կանդրադառնամ երրորդ խմբին ու գուցե անգամ հիշատակեմ ազգի որոշ նվիրյալների, բայց կոնկրետ բացման մասով կարող եմ ասել, որ լարվածությունը թուլացավ մոտ մեկ տասնյակի հասնող հայերի շնորհիվ, իսկ ձանձրույթը կոտրվեց շնորհիվ մեր հայրենակից Մարտ Բաբայյանի, ով ի դեպ իրոք հրաշալի երգիչ է ու որ ամենակարևորն է՝ հրաշալի համեստ մարդ: Մարտը ուղղակի էքսպրոմտ համերգ կազմակերպեց ու րոպեներ անց, այդ բազմապիսի մարդկային զանգվածը մոռանալով ամեն ինչ՝ տվել էր իրեն զվարճանքներին ու դրական շփմանը:

Անկեղծ ասեմ, ինձ հպարտ էի զգում, որ նման հայրենակիցներ ունեմ ու այդ հայրենակիցները մեր կողքին էին: Հպարտ էի զգում, որ ռուսներն ու այլ այլազգիները մոտենում էին, ձեռք էին սեղմում ու ասում «Ну вы армяне даете, красавчики!»: Ու ընդհանրապես՝ լավ է, որ քեզ ու քո ազգին ընկալում են ոչ միայն լեգենդներով ու սփյուռքի մասին կարխրատիպերով, առավել ևս՝ ոչ բացասական օրինակներով, այլ սովորական հայերի դրական կողմերն արժևորելով: Հենց սա է ժողովրդական դիվանագիտություն:

Փոխարենը, կարող եմ ասել, որ մեր հարևան բադրջանները խայտառակ եղան ու հատկապես՝ այդ հանդիպմանը ներկա «գլխավոր» բադրջանի ջանքերով, ով Ռուսաստանում Ադրբեջանի փոխդեսպանն է և ով ջանք ու եռանդ չեր խնայում հայ պատվիրակներին ու Ղրիմից ժամանած հյուրերին «կյանքի դասեր» տալու հարցում, իսկ հատկապես զվարճալի էր, երբ փորձում էր ինձ «վեռբովկա անել», իսկ ես ինձ միամիտ շլանգի տեղ էի դրել: Մի տեսակ դզում էր, որ իմ անմեղ ֆեյս կանտռոլով տռոլլինգից խոսակցությանը հետևող ռուսներն էին բադրջանի մեջքի հետևում լացելու աստիճան ծիծաղում:

Մի խոսքով, թույն էր...

Հ.Գ. Վալաչկովան էլ էր եկել... մեր հայերից մեկի հետ:ՃՃՃՃՃՃՃՃ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել