Վերջապես…գտնվեց մեկը, ով ասեց` ինչ է մտածում կառավարությունն այն մասին, թե ինչպես պետք է ժողովուրդը վճարի էլէներգիայի վարձը թանկացումից հետո: Մի կողմ ենք դնում կառավարության որոշումն այն մասին, որ 1000-ական դրամ է տրամադրվելու անապահով ընտանիքներին հոսանքի սակագնի թանկացմանը դիմադրելու համար ու փաստում ենք այն, որ հոսանքի համար, ինչպես բոլոր մնացած բաների համար, մենք պետք է վճարենք մի կերպ: Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը: Մարդն իրա բերանով հայտարարեց, որ դա պետք է անենք մի կերպ: Դե մի կերպն էլ գիտենք, որ «կաշվից դուրս գալն» է, իսկ մենք արդեն կաշվից դուրս ենք եկել, այնպես որ, մի կերպ էլ չենք կարող վճարել հոսանքի վարձը: Չգիտեմ՝ ինչի, բայց ինձ թվում է՝ այս խմորը (արտահայտությունը) դեռ շատ ջուր է քաշելու (հետևանքներ է ունենալու): Ժողովուրդ, եթե մենք չսովորենք պայքարել մեր իրավունքների ու մեզ համար, այ սենց են վարվելու մեզ հետ, ստիպելու են ամեն ինչ մի կերպ անել, իսկ մեր «մի կերպ»-երի հաշվին ոմանք ուղղակի երկնային կյանքով են ապրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել