Հումորի զգացումը անհումորների միջավայրում է կեղծ կատեգորիա,
Ազնվությունը անազնիվների շրջապատում՝ կեղծ կատեգորա,
Ազգային գաղափարախոսությունը ապազգային մտածելակերպ ու ապրելակերպ որդեգրածների միջավայրում է կեղծ կատեգորա,
Արդարությունը անարդարների միջավայրում՝ կեղծ կատեգորա,
Բարոյականությունը անբարոյականների միջավայրում՝ կեղծ կատեգորա,
Գրագիտությունը անգրագետների և կիսագրագետների (որն ամենաահավորն է) միջավայրում՝ կեղծ կատեգորա,
Անկեղծությունը ՝ կեղծիքներով լեցուն միջավայրում՝ կեղծ կատեգորա,
..........................................................
Իսկ ընդհանուր առմամբ դատելով միահեծան իշխանության հեգեմոն դերակատարություն ապահովված կուսակցության էլիտար մասսայի քաղաքականությունից և նրա հենարան հանդիսացող բազան, որն է կերակրատաշտի շուրջը հավաքված փորապաշտները և նրանց ոչ մի կերպ «նեղացնել» չցանկացող ազգ-բարեկամների նեղ շրջանակները, թաղային խուժանը, քրեաօլիգարխիկ տարրերը, և այն, որ վերոհիշյալ էլեմենտների «տքնաջան», «քրտնաջան» աշխատանքի արդյունքում հաջողվում է կազմել մեծամասնություն, ստացվում է, որ ՀՀ-ում ՄԵԾԻՄԱՍԱՄԲ ամեն մի ԴՐԱԿԱՆԸ, ԼԱՎԸ փաստորեն հանդիսանում է կեղծ կատեգորա, որի արդյունքն էլ, բնականաբար, ԳԱՂՋ մթնոլորտն է:
Եվ այն, որ ԳԱՂՋ-ից խոսում են նույն ԳԱՂՋ-ը սերմանողները և այն առատորեն «սնուցողները», արդեն սև հումորի ժանրից է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել