ամեն ամառ որոշում եմ հեծանիվ քշել սովորել,
ու ամեն ձմեռ վերցնում եմ շուղերն ու թելերը, որ սկսեմ տաք ու երկար մոխրագույն շարֆ գործել քեզ համար:
ձեր մութ  փողոցում էդպես էլ իմ չեղած դեղին հեծանիվը չի հայտնվում` առջևի մասի երիցուկների փնջով,
ու դու շարունակում ես խանութներում իմ գործած շարֆից փնտրել` մերկ պարանոցիդ տաքացնելու համար:
ձեր փողոցը դատարկ է ու ցուրտ,
ու փշաքաղվում է պարանոցդ քամու սառնությունից,
որովհետև  ամառները անցնում են, իսկ ես հեծանիվ քշել չեմ սովորում,
ու  ծննդյան տոներին էդպես էլ դեղին ժապավենով կապույտ արկղի մեջ` Ամելի մակագրությամբ, չես ստանում իմ գործած շարֆը:
ու շարֆի պես երկար են թվում ձմեռները,
ամառները` հեծանիվի պես արագ ու աննկատ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել