Էս քամին էլ մի կողմից...

Ոնց որ թե տափաստանային երկիր ենք դառնում: Ցերեկը շոգ է, գիշերը՝ քամի ու ավազ: Այդ ընթացքում մինչ դուրսը այդ ժամին աշխատողները պայքարում են քամու դեմ, մնացածը ստատուս են գրում քամու մասին: Տարբերությունը մեծ է, չէ՞, տաք տեղից նստած ստատուսի ու այդ ժամին քամու դեմ մարտնչողի միջև: Վերջինս մի քանի դրամ է ցանկանում աշխատել, որ առավոտյան հաց առնի իր ընտանիքի համար: Աշխարհ...

Երեկ ընկերության միջազգային օրն էր: Ընկերությունը լավ բան է, երբ այն մաքուր է: Մի վատ տենդենց կա աշխարհում: Օրինակ՝ Եվրոպան նշում է Ընտանիքի օրը, որը Եվրոպայում կարծես թե վերանում է: Նշում ենք Ծիծաղի միջազգային օրը, բայց շուրջբոլորը մարդիկ տխուր են: Հիմա էլ Ընկերության օրը նշեցինք, բայց ընկերները սկսել են իրար դավաճանել: Աշխատեք ամեն օր նշելիս հասկանալ իմաստը ու պահպանել այդ իմաստը մինչև կյանքի վերջ:

Աջ նայում ես Անթալիայի նկարներ են, ձախ նայում ես Անթալիայի նկարներ են, ու ամենավատն էնա, որ այդ նկարների մեջ մեզ հայտնի դեմքեր են, որոնց մեք հեռուստաէկրաններին միշտ տեսնում ենք: Լավ ենք նախապատրաստվում Ցեղասպանության հարյուրամյակին, գնում ենք ու թշնամու մեջ ենք միախառնվում, որ հետո մեջից հարված հասցնենք: Այս վերջին ասածս լավատեսների համար գրեցի, բայց իրականում յուրաքանչյուր դրամ, որը ծախսվում է հայերի կողմից, Թուրքիայում օգտագործվում է հենց հայերի դեմ քարոզչության համար: Բրավո, դուք մասնակցում եք համաշխարհային հակահայկական քարոզչությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել