Tert.am-ը գրում է.

Boredpanda.com կայքը ընթերցողի ուշադրությանն է ներկայացրել աշխարհի տարբեր անկյուններում տեղակայված ամենաշքեղ ու գեղեցիկ ամրոցները, որոնք տանում են դեպի հեքիաթային աշխարհ, որտեղ անդադար է բարու ու չարի պայքարը: Ճապոնիայից մինչև Ավստրիա ու Իսպանիա. ներկայացնում ենք իրենց ինքնատիպ ճարտարապետությամբ և պատմությամբ հայտնի 12 ամրոց:

1. Նոյշվանշտայն ամրոցը, Գերմանիա

Ամրոցը, որը 19րդ դարում ծառայել է որպես կոմպոզիտոր Ռիխարդ Վագների նստավայր, այժմ բաց է այցելությունների համար: Ամրոց է այցելում տարեկան շուրջ 1.3 մլն զբոսաշրջիկ: Ի դեպ, այս ամրոցը ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Դիսնեյլենդի «Քնած գեղեցկուհի» ամրոցի կառուցման համար:

Neuschwanstein Castle, Germany

2. Կորվին ամրոցը, Ռումինիա

Հունեդոարա կոմսության տարածքում գտնվող այս ամրոց-թանգարանը ներկայացնում է գոթական-վերածննդյան ճարտարապետությունը:

Corvin Castle, Hunedoara, Romania

3. Ստալկեր ամրոցը, Շոտլանդիա

Չորսհրկանի տուն-ամրոցը կառուցվել է 1320 թվականին և պատկանել է ՄակԴուգալների կլանին:

Stalker Castle, Scotland

4. Մոն Սեն Միշել ամրոցը, Ֆրանսիա

Ամրոցը կառուցվել է 10-րդ դարում՝ գոթական ոճով: Պարզ եղանակին ամրոցի գագաթից պարզ երևում են Անգլիայի ափերը:

Mont-Saint Michel, France


5. Լիխտեյնշտեյն ամրոցը, Գերմանիա

19-րդ դարում նեո-գոթական ոճով կառուցված ռոմանտիկ ամրոց

 

Lichtenstein Castle, Germany

6. Բրանի ամրոցը, Ռումինիա

Տրանսիլվանիայում տեղակայված ամրոցը գտնվում է գեղատեսիլ Բրան գյուղում: Ամրոցը կառուցվել է 14-րդ դարի վերջին: 

Bran Castle, Transylvania

7. «Ծիծեռնակի բույն» ամրոցը Յալթայում, Ղրիմ 

Swallows Nest In Yalta, Crimea

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել