Tert.am-ը գրում է.

Ճապոնացի ֆլորիստ Մակոտո Ազուման վերջերս Exobiotonica ուշագրավ նախագծի շրջանակներում իր աշխատանքներն ուղարկել է տիեզերք։ Ինչպես նշում է Oddity Central-ը, բույսերն ԱՄՆ-ի Նևադա նահանգում գտնվող հատուկ կայանից տիեզերք են արձակվել հուլիսի 15-ին։

Այսպիսով՝ Ազուման ֆլորիստիկան բարձրացրել է բոլորովին նոր մակարդակի։ Սրատոսֆերա (վերնոլորտ) ուղարկված բույսերի շարքում են 50-ամյա ճապոնական գաճաճ սոճու ծառը, ինչպես նաև գույնզգույն մի ծաղկեփունջ։ Ճապոնացին մանրամասնել է, որ ծաղկեփունջը հավաքվել է աշխարհի տարբեր անկյուններում աճող ծաղիկներից։

Նշվում է, որ բույսերը տիեզերք են հասցվել հելիումով լցված օդապարիկների միջոցով։ Ներկայում ծառը գտնվում է Երկրի մակերևույթից 28 կմ, իսկ ծաղկեփունջը՝ 25 կմ բարձրության վրա։

makoto-azuma-EXOBIOTANICA -BOTANICAL SPACE FLIGHT (1)

makoto-azuma-EXOBIOTANICA -BOTANICAL SPACE FLIGHT (2)

makoto-azuma-EXOBIOTANICA -BOTANICAL SPACE FLIGHT (3)

makoto-azuma-EXOBIOTANICA -BOTANICAL SPACE FLIGHT (4)

makoto-azuma-EXOBIOTANICA -BOTANICAL SPACE FLIGHT (5)

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել