7105LoveYou.am-ը գրում է.

Մի քանի օր շարունակ տեղի են ունենում Եվա Ռիվասի նոր տեսահոլովակի նախապատրաստական աշխատանքներն ու նկարահանումները: Եվան ասում է, որ փորձում է ստեղծել հասարակ տեսարան, որն իր մեջ կներառի բարի զգացողություններ,քաղցր հուշեր ու մանկական կարոտ:

 «Կարող եմ ասել, որ արտասովոր ոչինչ չի լինի, փոխարենը ամեն ինչ կլինի մինիմալի ու հասարակի մեջ՝՝հասանելի բոլոր մարդկանց: Գլխավոր միտքը, որ ուզում եմ փոխանցել, այն է, որ մարդիք միշտ ունեն երկրորդ հնարավորություն, որ միշտ կարող են վերադարձնել այն, ինչ կարծում են, որ այլեւս իրենցը չէ: Փորձում եմ փոխանցել մարդկանց նաեւ այն, որ չի կարելի մոռանալ կյանքի լավագույն ու դրական պահերը »:

Երգի հեղինակն է Աննա Հովները, ով համագործակցելով Եվայի հետ, փորձել է ստանալ այնպիսի մի երգ, որը հենց Եվայի սրտից էր բխոմ՝բարիություն ու խաղախություն ներշնչող բառերով: 

«Երգն իր մեջ ներառում է սիրային մոտիվներ: Երգս ինչ-որ հատուկ մեկին ուղղված չէ : Ավելի շատ խորհուրդ է հանդիսանում աղջիկներին, ովքեր դժբախտ սեր են ունեցել : Փորձում եմ ասել, որ նրանք չհուսահատվեն ու հիշեն , որ ունեն երկրորդ հնարավորություն»:

Եվան նաեւ նշեց այն հանգամանքը, որ երգը նպատակ ունի ապացուցելու ու ցույց տալու շատերին , որ նա կարող է ու վերադարձել է երգի ասպարեզ.

«Շատերը մտածում են, որ ես երկար տարիների դադարից հետո չեմ կարողանա կրկին այդ ուղին բռնել, բայց արի ու տես, որ տրամադրված եմ: Այսուհետ հաճախակի կլինեն  նոր երգեր ու տեսահոլովակներ »:

7039

7052

7056

7076

7099

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել