Եթե Դուք 3 միլիոն դոլար ունեք և հոգնել եք քաղաքի փոշուց ու աղմուկից, ապա կայծքարից կառուցված այս տունը հենց Ձեզ համար է: Այս տունն ի սկզբանե կառուցվում էր վաղամեռիկ հեռուստահաղորդավար Դիք Քլարկի համար: Այն գտնվում է Մալիբուի գողտրիկ բլուրներում և զբաղեցնում է 232.2 քառակուսի մետր տարածք: Տանը կից անգամ սեփական լողափ կա: Միայն հանուն դրա արժե երեք միլիոն վճարել այս դրախտային անկյան համար: Այնպիսի տպավորություն է՝ ասես սա ոչ թե բնակելի տուն լինի, այլ ինչ-որ հեքիաթային անկյուն, որի մասին միայն երազել կարելի է: Դե ինչ, փաստորեն երազանքներն իրականանում են, միայն թե դրա համար առնվազն երեք միլիոն դոլար է հարկավոր:

 

  
 
 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել