Tert.am-ը գրում է.

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Հայաստանի պատվիրակությունը ափսոսանքով հայտնում է, որ հուլիսի 26-ին տեղի ունեցած կրակոցների պատճառով ստիպված է եղել կասեցնել Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչներին բերքահավաքի ժամանակ ցուցաբերվող աջակցությունը։

Համաձայն զինված հակամարտության հետևանքով տուժած քաղաքացիական բնակչությանն աջակցելու իր հանձնառությանը՝ ԿԽՄԿ-ն համաձայնել էր ներկա գտնվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծին գտնվող Չինարիի արտերում՝ բերքահավաքի աշխատանքների կատարման ընթացքում:


Ինչպես նշվում է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու` «Արմենպրես»-ին տրամադրած հայտարարության մեջ, նշված օրը կրակոցներից ոչ ոք չի տուժել, սակայն ԿԽՄԿ-ի մեքենային հասցվել է որոշակի վնաս: Նախքան միջադեպը՝ ԿԽՄԿ-ի ներկայությամբ գյուղացիները կարողացել են անվտանգ պայմաններում մշակել հողատարածքների չորս հեկտարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել