Թող ոչ ռուսամետները դրոշակներ թափահարեն՝ «որքան լավն են մեր ռազմավարական գործընկերները» կոչերով, ոչ էլ եվրոպամետները փորձեն բոլորիս ապացուցել, թե որքան վատն են ռուսները: Այս պոլեմիկան որևէ պարագայում օգտակար լինել չի կարող: Ի վերջո, բոլորս հստակ պետք է հասկանանք, որ գերտերությունները առաջնորդվելու են բացառապես իրենց շահերով և այդ ճանապարհին անտեսելու են նաև մեր շահերը: Սա չպետք է ընդունել որպես դառը ճշմարտություն, ոչ էլ մեծ փակուղի: Պարզապես անհրաժեշտ է ճիշտ գնահատել իրավիճակը և գերտերությունների շահերի համընկնման կամ գուցե թե բախման տիրույթում գտնել մեզ համար լավագույն լուծումներ: Դժվար առաքելություն է, բայց ոչ երբեք անհնարին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել