Tert.am-ը գրում է.

Հարավային Ամերիկայում կստեղծվի նոր տնտեսական միություն: Համապատասխան նախաձեռնությունը հավանության են արժանացրել Կարակասում անցկացվող Հարավամերիկյան ընդհանուր շուկայի գագաթաժողովի մասնակիցները, գրում է lenta.ru-ն: Բացի այդ, 2014 թվականի երկրորդ կեսին իր աշխատանքը կսկսի Հարավամերիկյան բանկը:

Նոր տնտեսական գոտի կմտնեն այն երկրները, որոնք ներկայացնում են Հարավամերիկյան ընդհանուր շուկան (Արգենտինա, Ուրուգվայ, Պարագվայ, Բրազիլիա և Վենեսուելա), «Մեր Ամերիկայի ժողովուրդների համար բոլիվարիանական դաշինքը», «Պետրոկարիբեն» և Կարիբյան համայնքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել