Ռումինիայի մանկապարտեզներից մեկում աշխատակիցները ծեծել, քաշքշել ու վիրավորել են մանկապարտեզի երեխաներին: Նրանք հավանաբար մոռացել են անջատել  մանկապարտեզում տեղադրված տեսախցիկները և ինքնամոռաց հարձակվել երեխաների վրա: Տեսանյութում երևում է, թե ինչպես է մի կին ծեծում ու քաշքշում երեխաներին՝ հենց քնի ժամին: Տեսանյութը ուշադիր լսելիս կարելի է նկատել, թե ինչպես է աշխատակիցներից մեկը սպառնում. «Եթե ձեզ լավ չպահեք, գլխներիդ կխփեմ, գնացեք քնեք, թե չէ ուժեղ կծեծեմ, իսկ հետո ցրտին դուրս կգցեմ ձեզ»:

Պարզվել է, որ քնից առաջ դայակները երեխաների հյութի մեջ կարմիր գինի են լցրել, որպեսզի նրանք հեշտությամբ քնեն և չանհանգստացնեն իրենց, իսկ երեխաների արթնանալուց հետո նրանց սուրճ են տվել, որպեսզի երբ նրանց ծնողները գան նրանց տուն տանելու, նրանք արթմնի տեսք ունենան:

Ծնողները ցնցված էին այս կադրերը տեսնելով ու ողջ եղելությունն իմանալով: Նրանք դատական հայց են ներկայացրել մանկապարտեզի դեմ, սակայն այն դեռևս գործում է: Ֆիզիկական պատիժը Ռումինիայի դպրոցներում արգելվել է 1948 թ.-ին, իսկ 2004 թ.-ին՝ նաև տներում, սակայն այն շարունակում է տարածված մնալ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել