ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ 2011թ.-ի ապրիլի 27-ի որոշման համաձայն այսօր Ընկերության միջազգային օրն է: Ընկերություն ոչ միայն անհատ անձանց, այլ նաև ազգերի, երկրների, մշակույթների միջև: Մարդկային բազմաշերտ հարաբերություններում ընկերությունն իսկապես կարևոր տեղ է զբաղեցնում, որը հիմնված է փոխադարձ ընդունման, վստահության, ընդհանուր հետաքրքրությունների, նվիրվածության, միմյանց օգնելու պատրաստակամության վրա: Եվ այսօր իսկապես արժե խմել ընկերների կենացը:
Իմիջայլոց, պետք է խմել ընկերների, ծնողների կամ պետության ԿԵՆԱՑԸ, ոչ թե ընկերների, ծնողների կամ պետության ՀԱՄԱՐ: Որևէ մեկի համար ոչ խմել է պետք, ոչ էլ ծխել: Ինչ-որ մեկի համար խմելը նմանվում է առանց ակնկալիքի լավություն անելուն: Խմեք ընկերների կենացը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել