Մնացել են այդ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ բառի տակ

Ինձ միշտ հետաքրքրել է՝ ով է, որ կառույցն է մեր երկրում արդարադատություն իրականացնում: Իսկապես շատ միստիկ բան կա այս անտեր ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ բառի մեջ: Ինչ-որ տարօրինակ ձգողականությամբ բոլորը ձգտում են, ու իսկապես էլ «մնացել են այդ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ բառի տակ», առանց մի հատ իրենց հաշիվ տալու, լավ, բայց էդ անտեր բառի բերած գռուզը կարողանո՞ւմ են տանել:
Էն Արդարադատության նախարարությունն ասում է՝ իմ անունն է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ, ուստի ես եմ արդարադատությունը: Ազգային անվտանգություն, ոստիկանություն, տո էլ չգիտեմ, մյուս սոցապ, էլ չգիտեմ ինչ, մեկը սոցիալական արդարությունն է անում, մյուսը՝ արդարություն արտադրում, էն մեկը՝ արդարություն իրականացնում: Դատախազության ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ մասին էլ չասեմ: Իրենք այս ինստիտուտի աստվածներն են իրենց համարում: Ամենահամեստն այս պարագայում դատավորներն են, որ համարյա ոչինչ չեն ասում, որովհետև օրենքով էլ ինչ-որ բան ասելու իրավունքը չունեն, բայց փաստորեն միակ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ անողը, ըստ օրենքի, օրենքով սահմանված գործառույթների հենց իրենք են: Ու հասարակական կարծիք կառուցելու դաշտում, թերևս, վերջիններս ամենախոցելին են ու մշտական թիրախ մրցակից՝ «օրենքով խոսելու հնարավորություն» ունեցողների պարագայում: Ինչո՞ւ հանկարծ էսպիսի բաներ սկսեցի մտածել: Ասեմ: Պարզ վիճակագրությամբ էլ որ նայում էս ՀՀ չակերտավոր ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ տակ մնացած գերատեսչություններում, ըստ էության, բան չի փոխվում՝ այս էլ քանի տարի: Ոչ արդյունավետ կադրային քաղաքականություն, ոչ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար, ոչ հասարակական կյանքում ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ բաղադրիչի ավելացում: Իակ էդ դատարաններում արի ու տես մարդիկ են արդարացվում, այն նույն` «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՏԱԿ ՄՆԱՑԱԾ» կառույցների կողմից տարբեր հանցագործություններում մեղադրված մարդիկ գալիս ու ԱՐԴԱՐԱՑՎՈՒՄ են: Այսինքն՝ Արդարադատություն է իրականացվում: Հա, ասեմ հանուն արդարության, կամ հենց այդ չարչրկված, անտեր արդարադատության, որ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ իսկական իրավատիրոջ` դատարանների այս տարվա արդարացումների ծավալը հավանաբար որոշ «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՏԱԿ ՄՆԱՑԱԾՆԵՐԻ» սրտովը չի, ուստի ... 
Հ.Գ. Առավոտյան մի պարբերականում մի «պատվիրված» հոդված կարդացի ընդդեմ դատարանների: Փորձել էին վարկաբեկել Վճռաբեկ դատարանի նախագահին: Բայց զավեշտալի մի կիքս էին թույլ տվել ու ինքնաբացահայտվել պատվիրատուները: Իրենց վերլուծությունները սկսելով կարծես թե օրերս կայացած ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ առանցքում իբր առկա ներքին խնդիրներին, չէին կարողացել իրենց զսպել ու լոնքել-մտել էին Մկրտումյանենց տուն, ու նույն կրքոտությամբ քննարկել էդ մարդու անձնական բարեկամական շրջանի իբր խնդիրները: Տպավորություն է, որ «պատվերավճարի» չափով էլ մի հավելավճար դրա համար էր պարբերականը ստացել: Լավ, այսքան ախմախ իրավիճակո՞ւմ է մեր ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՍՎԱԾԻ ՏԱԿ ՄՆԱՑԱԾՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել