Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայից 600 կմ դեպի հյուսիս է գտնվում Դալլոլի յուրահատուկ շրջանը, որտեղ բնակչության թիվը հասնում է 83.930-ի: Սա համարվում  է աշխարհի ամենաշոգ վայրը, որտեղ միջին ջերմաստիճանը 1960-1966թթ.-ին 35°C է կազմել, սակայն վերջին տարիներին այն բավականին բարձր է՝ հասնելով նույնիսկ մինչև առավելագույն 46°C:


Այստեղ է գտնվում նաև Դալլոլի հրաբուխը, որը ծովի մակարդակից 48 մետր ցածր է, և որի վերջին գրանցված ժայթքումը 1926թ.-ին է տեղի ունեցել: Դրա խառնարանները տաք աղբյուրներ ունեն, որոնք ասես բոլորովին այլ մոլորակի վրա լինեն՝ դրանց տակ եռացող մագմայի հետևանքով ստացած սյուրռեալիստական գույների ու բնապատկերի շնորհիվ: Մագման տաքացնում է ջուրը, որը հոսում է այս տարածքով, և երբ ջուրը դեպի գետնի մակերես է բարձրանում, ու աղերը, ծծումբն ու այլ հանքանյութեր սկսում են լուծվել, արդյունքում խառնարաններում անիրական տեսարաններ են ստեղծվում:
Չնայած այս վայրը բավականին վտանգավոր է թթվային ջրավազաններով ու մահացու գազերով, այնուամենայնիվ, զբոսաշրջիկները չեն կարողանում դիմանալ գայթակղությանն ու չայցելել յուրահատուկ այս վայր: Եթե դուք այդքան համարձակ չեք կամ հնարավորություն չունեք այստեղ լինել, վիրտուալ ճանապարհորդություն կատարեք` դիտելով ստորև տեղադրված տեսանյութը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել