Դրական կարծիք չունեմ ռուսական մոդելով ստեղծված հանրային խորհրդի վերաբերալ, քանի որ այն ընդամենը միանձնյա ղեկավարման համակարգի ծխածածկույթ է: Այսօրվա ՌԴ-ում դա այլ իմաստ չէր էլ կարող ունենալ, և քանի որ մերը կապկած է ռուսականից, ապա նրանից տարբերվել չէր կարող: Բայց քանի որ այն, այնուամենայնիվ, գոյություն ունի և մեկ-մեկ կենդանության նշաններ է ցույց տալիս, ապա առաջարկում եմ փոխել խորհրդի կանոնադրությունը և նախագահին «պարտավորեցրել» հանդիպել խորհրդի ղեկավար կազմի հետ առնվազն շաբաթը մեկ կառույցի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Այլապես ստացվում է, որ հազվադեպ տեղի ունեցող հանդիպումներին նախագահի առջև բարձրացվում են մեծ քանակությամբ հարցեր, որոնց, ցանկության դեպքում անգամ, անմիջապես արձագանքել հնարավոր չէ՝ որքան էլ որ դրանք լինեն հրատապ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել