Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի հարցերով բյուրոն հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում կրոնական ազատության թեմայով 2013թ. զեկույցը, որումանդրադարձ է կատարվել նաև Հայաստանին։

Ծավալուն փաստաթղթում նշվում է, որ թեև ՀՀ սահմանադրությունը պաշտպանում է քաղաքացու կրոնական ազատությունը, այնուհանդերձ որոշ օրենքներ սահմանափակում են այն։ Զեկույցի հեղինակները նշում են, որ 2013թ. արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ կրոնական փոքրամասնությունները խոչընդոտների են բախվել երկրպագության վայրեր կառուցելու հարցում, իսկ կրոնական փոքրամասնությունները ներկայացնող երեխաների դեմ դպրոցներում խտրական վերաբերմունք է կիրառվել։ Այս մասին հայտնի է դարձել Եվրոպայի խորհրդի անցկացրած ուսումնասիրության արդյունքում։

Նշվում է, որ մայիսին խորհրդարանը հավանություն է տվել այլընտրանքային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելուն, ինչի արդյունքում կրճատվել է այլընտրանքային ծառայության ժամկետը, ինչպես նաև  ազատ են արձակվել բոլոր «Եհովայի վկաները», ովքեր, ելնելով իրենց կրոնական համոզմունքներից, հրաժարվել են ծառայել բանակում։

Փաստաթղթում ասվում է նաև, որ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները բախվել են հասարակության կողմից խտրականության, անհանդուրժողականության երևույթների։ 

Ըստ զեկույցի՝ ՀՀ մոտ 3 մլն բնակչության 92%-ը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, մինչդեռ ընդհանուր բնակչության 5%-ը կազմում են ուղղափառ քրիստոնյաները, ավետարանչական քրիստոնյաները, մոլոկանները, հիսունականները, բապտիստները, «Եհովայի վկաները», մորմոնները, սուննի և շիա մուսուլմանները, հեթանոսներն ու այլ կրոնական ուղղությունների ներկայացուցիչներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել