«Պիկնիկ», «կարճ հանգիստ», «գնանք քեֆ անենք», «գնանք մի կտոր հաց ուտենք բնության գրկում», «գնանք այս կամ այն միջոցառումը նշենք» և այլն, և այլն, այս ամենը մի բառով կարելի է նշել հանգստի կազմակերպում: 


Յուրաքանչյուր մարդ էլ սիրում է հանգստանալ, հետաքրքիր ժամանց կազմակերպել բնության մեջ, որը կտա լիակատար լիացքաթափում առօրյա հոգսերից: Իսկ բնության մեջ հանգստանալը նույնպես մշակույթ է, որն ունի իր քիչ, բայց շատ կարևոր կանոնները՝ չաղտոտել, չվնասել, չփչացնել: 
Անդրադառնանք չաղտոտելուն: 
Մարդիկ աղբամաններ են տեղադրում հանգստի փոքրիկ գոտում, թվում է, թե քաղաքակրթական աստիճանը հասել է այդ մակարդակին, որ աղբը պետք է մի տեղ հավաքել, որպեսզի չտարածվի շրջապատում, սակայն այդ աղբամանը «դանայան տակառ» չէ. պահ է գալիս` այն նաև լցվում է ու դատարկվելու անհրաժեշտություն է ունենում: Իսկ եթե հանգստացողը տեսնում է, որ աղբամանը հետևողականորեն լցվում է, կարող է բարեխղճություն դրսևորի իր աղբը իր հետ տանի ու թափի այլ` ավելի հաճախ մաքրվող աղբամաններում: Ցավոք, այսպիսի տեսարաններ մեզանում շատ են: 
Միանշանակ չենք կարող ասել, որ աղբահանություն չունենք: Սակայն էդ դեպքում հարց է ծագում, մե՞նք ենք փնթի, թե աղբ հավաքելու մշակույթ չունենք, թե՞ և մեկը, և մյուսը....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել