Ինչպես պարզվում է՝ մերկ քնելն իրականում բավականին առողջարար է:
Ահա թե ինչպես կարող է ծննդյանդ համազգեստը օգտակար լինել քեզ համար:

Քնի ավելի լավ որակ

Ավտրալացի գիտնականների կողմից իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ կան անքնության որոշ տեսակներ, որոնց պատճառը գիշերը մարմնի ջերմաստիճանի կարգավորման խանգարումն է: Մեկ այլ  հետազոտություն ցույց է տվել, որ մարմնի որոշակի ջերմաստիճանը կարող է դրականորեն ազդել հանգիստ քնի վրա: Հոլանդացի գիտնականները հետազոտական փորձ են անցկացրել, որի ընթացքում նրանք մասնակիցների մաշկին ջերմությունը իջեցնող ծածկոցներ են տեղադրել՝ առանց մարմնի ընդհանուր ջերմաստիճանի վրա որևէ ազդեցություն թողնելու: Արդյունքում մասնակիցները առանց ընդմիջման, խոր ու հանգիստ քուն են ունեցել:
Այնպես որ, եթե ծանր ծածկոցներ կամ տաք գիշերազգեստ եք կրում, ապա դա կարող է բացասաբար ազդել ձեր քնի որակի վրա:

Որովայնի հատվածում ճարպերի կուտակման կանխում, օրգանիզմում կորտիզոլի նվազեցում

Գիշերը մարմնի բնական հովացումը կարող է նպաստել օրգանիզմում կորտիզոլի մակարդակի նվազեցմանը: Կորտիզոլը կամ, այսպես կոչված սթրեսի հորմոնը, պատասխանատու է օրգանիզմում որոշակի խանգարումների համար, այդ թվում՝ արյան ճնշման ու խոլեստերինի մակարդակի խանգարման, անքնության, ախորժակի չափից շատ բարձրացման, հորմոնների մակարդակի խախտման և ցածր իմունային համակարգի:

Երեկոյան ժամը 10-ից գիշերվա ժամը 2-ը, երբ մարմինդ հանգստանում է, կորտիզոլի մակարդակն իջնում է նվազագույնի: Ժամը 2-ից հետո գեղձերը, որոնք արտադրում են կորտիզոլը, սկսում են ավելի արդյունավետորեն աշխատել` մարմինը հաջորդ օրվան պատրաստեով, որպեսզի առավոտյան էներգիայով լի արթնանաս:
Երբ դու բավականաչափ չես քնում, օրգանիզմդ արթնանում է կորտիզոլի աննորմալ բարձր մակարդակով, ինչը խթանում է ախորժակը հատկապես քաղցրի նկատմամբ ու մեծացնում չափից շատ ուտելու հավանականությունը: Կարիք չկա նշել, որ սա իր հերթին նպաստում է որովայնի շրջանում ճարպերի կուտակմանը:

Նպաստում են ծերացման դեմ պայքարող հորմոնների առաջացմանը

Մարմինդ կամ ննջարանդ 21°C աստիճանից բարձր ջերմաստիճանի պահելով՝ կանխում եք օրգանիզմում մելատոնինի ու աճի հորմոնների առաջացումը, որոնք ծերացման դեմ պայքարող ամենակարևոր հորմոններն են:

Մելատոնինը արտազատվում է, երբ քնում ես ամբողջական մթության մեջ, և որը խթանում է մարմնի հովացումը: Իսկ աճի հորմոններն արտազատվում են, երբ մարմնի ջերմաստիճանն իջնում է: Բացի այդ, հետազոտությունները ցույց են տվել, որ աճի հորմոններ արտազատվում են նաև հենց քնի ժամանակ, երբ օրգանիզմը հանգստանում է:

Օրգանիզմի ընդհանուր առողջության համար

Ինչպես արդեն նշվեց նախորդ կետում, ննջարանում ցածր ջերմաստիճանը նպաստում է օրգանիզմում աճի հորմոնների արտազատմանը, որն անհրաժեշտ է մեր օրգանիզմի հյուսվածքների վերականգնման ու ընդհանուր առողջության համար:

Ուարվիկի համալսարանի հետազոտողների կողմից անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ նրանց մոտ,  ովքեր վեց ժամից քիչ են քնում, երեք անգամ ավելի մեծ է շաքարախտ ու սրտանոթային հիվանդություններ, և դրա հետևանքով նաև անցանկալի ավելորդ քաշի հավանականությունը:

Ինչպես ավելի վաղ նշվեց, անբավարար քունը կարող է նպաստել կորտիզոլի ու չափից շատ ուտելու ցանկությունը խթանող հորմոնների արտազատմանը, ինչի արդյունքում օրգանիզմում բարձրանում է ինսուլինի քանակը՝ միաժամանակ ազդելով նաև ախորժակի մեծացմանը:

Բարձրացնում է օրգանիզմում օքսիտոցինի մակարդակը

Օքսիտոցինը (երբեմն անվանում են նաև սիրո հորմոն) հզոր հորմոն է, որը նպաստում է լավ զգացողությանը: Հայտնի է, որ այն նվազեցնում է սթրեսը, դեպրեսիան, իջեցնում է արյան ճնշումը, նվազեցնում աղիքային բորբոքումները՝ լավացնելով աղիների աշխատանքը: Հայտնի է նաև, որ այս հորմոնն առավել շատ արտազատվում է հպումներից, այնպես որ, հատկապես զուգընկերոջ հետ քնելիս մերկ քնելու արդյունքում միմյանց մաշկին հպվելը կարող  է նպաստել այս հորմոնի առավել շատ արտազատմանը, ինչի արդյունքում դուք ձեզ ավելի լավ ու երջանիկ կզգաք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել