Համաձայն եմ կոչերին` Թուրքիա չգնալ հանգստանալու, թուրքական ապրանքներ չօգտագործել, թուրքերին ատել, նրանց մարդ չհամարել… Համաձայն եմ:
Բայց հետո՞...Ի՞նչ անենք որտե՞ղ հանգստանանք, ի՞նչ անենք հայ «թուրքերին», նրանց ինչո՞ւ բոյկոտ չենք անում...
Բոլորը գրում են, ցուցադրում, հարցազրույցներ վերցնում, հազար անգամ փաստում, որ Սևանում, Ջերմուկում, Ծաղկաձորում և Հայաստանում առհասարակ ավելի թանկ հաճույք է հանգստանալը, քան այլ վայրերում: Է, հետո՞...Ի՞նչ անենք այս թուրքից «բեթար» հայերին, որոնք ամեն պահը, ամեն հարմար առիթը չեն կորցնում, ամեն ինչ անում են միայն գերշահույթ ստանալու, գռփելու համար…Օգտագործելով ամեն պատեհ-անպատեհ իրավիճակ, ամեն հնարավորություն՝ բարձրացնում են գները ոչ միայն այդ ոլորտում, այլև գներն առհասարակ` ապրանքների արտադրության, շինարարության, գյուղմթերքների, ներմուծվող ապրանքների, մի խոսքով, ամեն ինչի…Ու մեծամասամբ չհիմնավորված, շուկայական հարաբերությունների հետ աղերս չունեցող: Արդեն փչացրել ու փչացնում են նաև Վրաստանի հանգստյան գոտիները՝ այլանդակելով նաև այդ հնարավորությունը:
Դե՛ ասեք, ի՞նչ անենք...Չբոյկոտե՞նք այս հայ «թուրքերին»...Ի՞նչ անենք, ի՞նչ անուն տանք այս ամենին...Դե նրանք թուրք են, բա՞ սրանք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել