Tert.am-ը գրում է.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քանիցս հայտարարել է, որ իրենք ընդդիմություն լինել չեն կարող, ուստի զարմանալի ոչ մի բան չկա, որ Ծառուկյանը կարող է նման ջերմ մթնոլորտում զրուցել Սերժ Սարգսյանի հետ: Այլ բան է, որ քառյակն է իրեն ներշնչել, որ ընդդիմադիր գործունեություն է ծավալում։

Այս մասին Tert.am –ին ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի՝ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնված լուսանկարը, որում Ծաղկաձորում տեղի ունեցած «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի ժամանակ Ծառուկյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ջերմ և անբռնազբոս զրուցում է:

«Դրանից ավելի բարձր հայտարարություն ինձ հայտնի չէ, հետևաբար, եթե քառյակն ինքն իրեն ներշնչել է, որ իրենք ընդդիմություն են, ապա, անկասկած, պետք է հաշվի առնել նաև Ծառուկյանի հայտարարությունը»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Ի պատասխան հիշեցման, որ ԲՀԿ-ից եղել են նաև այլ հայտարարություններ, մասնավորապես, որ իրենց համար տաբուներ չկան, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջելու համատեքստում,Ստյոպա Սաֆարյանը ասաց, որ եթե նկատի ունենք Նաիրա Զոհրաբյանի կամ այլ մեկի հայտարարությունը, ապա դրանք «հաստատ Գագիկ Ծառուկյանի հայտարարություններից բարձր հայտարարություններ չեն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել