Tert.am-ը գրում է.

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը վստահ է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է հրավիրվի G20 գագաթաժողովին, որը պետք է կայանա Բրիսբենում, փոխանցում է ДНИ.ru-ն։

«G20-ը տնտեսական գագաթաժողով է, այլ ոչ թե անվտանգության հարցերով գագաթաժողով, ահա թե ինչու ես հույս ունեմ, որ այն կհավաքվի նորմալ կազմով, և մենք միացյալ ուժերով կկարողանանք բարելավել համաշխարհային տնտեսությունը։ Անկասկած, որքան շատ լինեն առաջատար տնտեսական խաղակիցները, այնքան մեծ է հավանականությունը, որ գագաթաժողովը լավ արդյունքներ կունենա»,- ասել է Ավստրալիայի վարչապետը՝ նշելով, որ ինքը կողմ է Արևմուտքի երկրների և Ռուսաստանի համագործակցությանը «քսանյակի» շրջանակում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել