Չեմ պատկերացնումոր երբևիցե Իսրայելն ու Պաղեստինը խաղաղ ապրեն. կան պատճառներոր նրանց երբեք չեն թողնի հաշտվել: Նշեմ դրանցից մեկը՝ կրոնը: Իսրայելըերբեք չի կարողանա հնազանդեցնել պաղեստինցի արաբներինարմատախիլ անել Համասին կամ Ֆաթհինորովհետև նրանց կրոնը իրենց սովորեցնում էոր հանուն կրոնի և հայրենիքի մեռնելը վեհ բան է, և դու դրախտ կընկնես: Նույն բանն էլ հրեաների Մովսիսական կրոնն է սովորեցնում: Երկուսն էլ համարում ենոր այդ հողը իրենցն է Աստծո կամքով: Երկուսն էլ պատրաստ են հանուն այդ հողի ու իր կրոնի ոչ միայն կյանքը տալայլև՝ զոհել սեփական ընտանիքի անդամներինորոնք ևս դրախտ են գնալու: Այսպիսով, եթե այս հողը Աստված է տվելուրեմն հանուն Աստծո տվածի մեռնելը երանություն է: Երբ մարդը ոչ իրոչ իր հարազատի կյանքի վրա չի դողումչի վախենում մեռնելուցանհնար է նրան հնազանդեցնելկարող ես նրան բնաջնջելցեղասպանելբայց ոչ հնազանդեցնել: Այս երկու ազգը այնքան կպատերազմենմինչև նրանցից մեկը վերանա. ցավոք, երկուսի կրոնն էլ զիջումը անհնար է համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել