Էնքան բան ունեմ գրելու... Ափսոս, ամեն ինչ հնարավոր չի գրել։

Զարմանահրաշ բան է էս կյանքը։ Ամեն օր, ամեն քայլափոխի ավելի ու ավելի եմ համոզվում դրանում։ 
Երբ ճիշտ ժամանակին ստանում ես քեզ հուզող հարցերի պատասխանները, որպես կանոն, լրիվ անսպասելի տեղերից, հաճախ նաև անսպասելի պահերի ու նոր միայն հասկանում, որ հենց դա էր ճիշտ ժամանակը, ուրիշ պահի չէր կարող լինել։ Երբ բոլորովին անսպասելի իրականանում է մանկությանդ ամենախելառ ու ամենաանհնար երազանքներից մեկը, ընդ որում՝ շատ ավելի սիրուն ու հետաքրքիր ձևով, քան երբևէ կհամարձակվեիր երազել։ Երբ ինչ–որ հարցում մտքերդ խառնված են լինում, երբ թվում է՝ ինչ–որ կարևոր բան սասանվել է մեջդ ու չգիտես՝ ոնց վերականգնել ու նորոգել, և նորոգումը գալիս է ամենաանհավանական տեղից ու վերականգնում կորցրածդ հավասարակշռությունը։ Երբ էնտեղ, որտեղ կարծում էիր՝ տվողը դու պիտի լինես, իրականում ավելի շատ ստանում ես, ու հերթական անգամ համոզվում, որ երբեք չգիտես՝ որտեղ ինչ կգտնես։ 
Երբ նայում ես աներևույթ թագավորությանդ ու հասկանում, որ իրականում աննկարագրելիորեն հարուստ ես, ուղղակի մեկ–մեկ մոռանում ես դրա մասին։ 

Շնորհակալ եմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել