Tert.am-ը գրում է.

Եթե Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն արտաքին ֆինանսավորման ամբողջական բացակայության հանգեցնեն, երկրին առաջիկա երկու տարիներին 40-80 միլիարդ դոլար կպահանջվի՝ բանկերի և պետական ընկերությունների աջակցության համար: Այդ մասին ասված է Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի պետության և բիզնեսի մասին տեղեկագրում, գրում է korrespondent.net-ը:

Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի փորձագետները կանխատեսում են, որ մինչև 2014 թվականի ավարտը պետական ընկերություններին կպահանջվի մոտ 43 միլիարդ դոլար ներգրավել: 2015 թվականին հավելյալ ֆինանսավորման ծավալը կկազմի 48 միլիարդ դոլար:

Ընդ որում՝ գումարը կարող է ավելանալ մոտ երկու անգամ՝ մինչև 90 միլիարդ դոլար՝ արևմտյան շուկաներում վերավարկավորման արգելքի սահմանման դեպքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել