Այս տարի լրանում է Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակը: 1914 թ.-ի հուլիսի 28-ին Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիայի դեմ: Ավելի քան 16 մլն. զինվոր և հասարակ քաղաքացիներ սպանվեցին և ավելի քան 20 մլն. մարդ վիրավորվեց հաջորդող տարիներին: Ահա թե ինչու է Առաջին համաշխարհային պատերազմը համարվում է մարդկության պատմության ամենամահաբեր հակամարտություններից մեկը:

Պատերազմի ահուսարսափն արտացոլող բազում լուսանկարներ են հասել մեզ: Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակի առթիվ լուսանկարիչ Փիթեր Մակդիարմիդը Առաջին համաշխարհային պատերազմի լուսանկարները դրել է նույն վայրերի ժամանակակից լուսանկարների վրա: Այսպիսով՝ նա իր ֆոտոշարքում խորհրդավոր կերպով արտացոլեց անցած տարիները:

Մակդիարմիդի լուսանկարներում արտացոլված է Եվրոպայի տարբեր շենքերի ավերածությունը: Այս ֆոտոշարքը նման է ռմբակոծության ժամանակ Ֆրանսիայի Ռեյմս քաղաքով վազող մարդու ուրվանկարի: Ֆրանսիայի Արաս քաղաքի ռատուշայի և զանգակատան ավերակները պատկերվել են ժամանակակից վերակառուցված շինության տեղում: Այս լուսանկարներում պատկերված են նաև պատերազմին մասնակցած մարդիկ. երկու կողմերի զինվորները պատկերված են հանգստանալիս, արշավելիս կամ գլաքարերի մեջ կանգնած:  

Finals-4

Գերմանացի զինվորները Վարեդի ռատուշայում հանգստանում են Մարնի առաջին ճակատամարտի ժամանակ: Ֆրանսիա, 1914 թ.

Finals-7

Ֆրանսիայի բազիլիկը, 1915 թ.

Finals-6

Զինվորներ՝ կանգնած Ֆրանսիայի Սոմ դեպարտամենտի Ռուա համայնքի երկաթուղային կայարանի փլատակների մոտ, Ֆրանսիա, 1917 թ.

Finals-8

Գլխավոր հրապարակից երևում են փլատակների մեջ հայտնված Արասի ռատուշան ու զանգակատունը:

Finals-1

Բրիտանացի զինվորները Բրյուգգե քաղաքի գլխավոր հրապարակով քայլելիս

Finals-2

Ռեյմսի մայր տաճարը 1917 թ.-ի ապրիլի 30-ին Ֆրանսիայում տեղի ունեցած ռմբակոծության ժամանակ

Finals-3

Ֆրանսիացի զինվորը Վերդենի փլատակների մեջ 1916 թ.-ին գերմանացիների կողմից Ֆրանսիայում իրականացված ռմբակոծությունից հետո: 

Finals-5

Գերմանական ինքնաթիռների կործանումը Ֆրանսիայի Համաձայնության հրապարակում: Կործանումը տեղի է ունեցել Էլզաս Լոտարինիգիայի վերականգնման օրը՝ 1918 թ. նոյեմբերի 18-ին: Finals-9

1914 նոյեմբերին Լոնդոնի անօթևան երեխաները զգեստավորվել էին զինվորների պես: Նրանք կրում էին թղթե գլխարկներ և եղեգներ, որոնք ներկայացվում էին իբրև զենք: Երեխաները կանգնել էին Տրաֆալգարյան հրապարակում: Նրանց հետևում մի պաստառ կար, որի վրա գրված էր. «Շտապ պահանջվում են կռվող տղամարդիկ»:

Finals-10

4-րդ թագավորի՝ Նիզակակիրների թագավորական զորագնդի վինտաժային բացիկ: Բացիկում պատկերված է, թե ինչպես են նիզակակիրները սլանում Թոնբրիջ՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1915 թ.-ի մարտին:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել