Tert.am-ը գրում է.

Վարսավիրանոցներում տարատեսակ դաջվածքներ, մանիկյուր-պեդիկյուրային ծառայություններից օգտվող հաճախորդները կարող են լինել հեպատիտի վարակի ռիսկի գործոններ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Նորք» հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը, ով մանրամասնեց պետության քաղաքականությունը այս հիվանդություններն ունեցողների նկատմամբ:

Նշենք, որ մինչև 1992 թվականը վիրուսի փոխանցման աղբյուր է դիտարկվել արյան փոխներարկումը: Բժիշկը զգուշացրեց, որ երկու հեպատիտները՝ b-ն և c-ն ունեն նաև վարակի փոխանցման նույն ուղին, ինչ ՄԻԱՎ-ը և ՁԻԱՀ-ը, օրինակ՝ ցանկացած գինեկոլոգիական, ատամնաբուժական գործիքների միջոցով, կամ գործիքների, որոնցով վիրահատություններ են կատարվում:

Նշենք, որ աշխարհում այսօր կա հեպատիտ b և c-ի վիրուսից տառապող 600 մլն. մարդ, որից 200 միլիոնը՝ c-ով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել