Newsbook.am-ը գրում է.

«Փուչիկների» գործով հայտնի դարձած, Հայաստանում Հունգարիայի պատվո հյուպատոսարանը լոլիկակոծած ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը, որը բժշկագիտության դոկտոր է, պարզվում է, նաև իրեն հռչակել է հայ քաղաքագիտության նահապետն ու դասեր է տալիս երիտասարդ ՀՀԿ-ականներին:

Օրերս Ծաղկաձորում ավարտվեց ճոխ ուտուշ-խմուշների օրակարգով կազմակերպված «Փաստարկ» ծրագիրը, որը համարվում է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնախնդիրները ներկայացնող և ուսումնասիրող: Չորս օր շարունակ 30 երիտասարդ ՀՀԿ-ական վայելեցին ծաղկաձորյան հանգիստն ու լսեցին «մեծն քաղաքագետ» Կարեն Ավագյանի դասախոսությունները, որոնք նա անցկացրեց ոչ թե դահլիճում՝ այլ կանաչների վրա նստոտած՝ երևի կարծելով, որ եթե Արիստոտելն ու Պլատոնն իրենց դասերն անց էին կացնում քայլելով միջանցքներում, ապա ինքն էլ պիտի կանաչների վրա նստած՝ ներկյայացնի իր «հանճարեղ» մտքերը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել