Tert.am-ը գրում է.

ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագիրը ստորագրելուց հետո Վրաստանի կառավարության նպատակն է Եվրամիության շուկային ինտեգրվելը, որի մասին է վկայում խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրի իրականացումը։ Այս մասին ասվում է «Հանուն ուժեղ, ժողովրդավարական և միասնական Վրաստանի» կառավարական ծրագրում, որին Վրաստանի խորհրդարանը կառավարության նոր կազմի հետ մեկտեղ վստահություն էր հայտնել, գրում է Грузия Online կայքը:

Կառավարական նոր ծրագրի համաձայն՝ խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրի հաջող իրականացման համար կա մշակված գործողությունների ծրագիր 2014-2017 թթ. համար: Այդ ծրագրի մեջ մտնում են Վրաստանի օրենսդրության այնպիսի փոփոխություններ, որոնք այն ավելի կմոտեցնեն ԵՄ օրենսդրությանը: Սա կբերի համապատասխան պետական ինստիտուտների զարգացմանը, որը հնարավորություն կստեղծի վրացական արտադրանքի ԵՄ շուկա արտահանման համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել