Ինձ միշտ հետաքրքրել է մի հարցի պատասխան` որտեղի՞ց Գագիկ Շամշյանին տեսանկարահանվող խաչմերուկների, ՃՈ մեքենաների տեսագրությունները:
Հայտնի «լրագրող», բոլոր սենսացիաների կենտրոնում ակնթարթորեն հայտնվող Շամշյանի կայքում միշտ հայտնվում են այնպիսի էքսկլյուզիվ տեսանյութեր, որոնք, առանց իրավապահ մարմիրնների տրամադրելու, անհնար է, որ հայտնվեն նրա մոտ: Այսպիսով, երկու օր է, ինչ համացանցում պտտվում է Երևանի խաչմերուկներից մեկում տեղի ունեցած վրաերթի տեսանյութը, որը նկարահանվել է «Սեքյուրիթի Դրիմ Սերվիս» ընկերության տեսախցիկով: Այդ տեսանյութն ինքնին քրեական գործի ապացույց է, և ինչպես վերջերս հայտարարել էր այդ ընկերության ներկայացուցիչը, այդպիսի տեսանյութերը հրապարակման ենթակա չեն, պատկանում են վթարի մասնակիցներին, իրենց ընկերությանը և ոստիկանությանը:
Այդ դեպքում ինչպե՞ս են այդ և նման այլ բազմաթիվ տեսանյութեր հայտնվում հենց Շամշյանի, այլ ոչ թե ուրիշ լրագրողի ձեռքում:
Իմ կարծիքով, պատասխանը շատ խորը թաքնված չէ, ուղղակի պաշտոնական հաստատում չի ստացել:
Գագիկ Շամշյանը սպասարկում է ոստիկանությանը և հակառակը, այդ պատճառով էլ նա անձեռնամխելի է, ում հետ ոնց ուզում` խոսում է, ում ինչ անձնական վիրավորանք ասես` հասցնում է, ավելին` իր «երկար և կիսագրագետ» լեզուն հրամցնում է մեր հասարակությանը: 
Եթե սա է կոչվում լրագրող, ապա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել