Այ քանի դեռ մեր երեխեքը բանակում նկարվելուց աշխատում են երևալ «լավ տղա» գողական կեցվածք տալով իրենց, բերանները «նեդավոլնի» ծռելով, համազգեստի հնարավոր աղավաղումով, կիսամերկ, «չստիգներով» թզբեխը ձեռքին, «պաբիրոզը» ծուռ բերանին, աչքերը կկոցած (վռոդի կայֆի տակ են) իրար գեյավարի «գրգած» (վռոդի ախպերութունա) այլ ոչ թե սիրուն, խրոխտ, զենքը ուսին, պատշաճ համազգեստը տեղը տեղին հագ ու կապը տեղը, ժպտալով, հպարտ, ուրեմն մենք պրոբլեմ ունենք և դաստեարակության, և քարոզչության, և շատ այլ հարցերում: Նայում են ֆեյսբուքում տեղադրված նկարներին, հանդիպում եմ փողոցում զինվորական հագուստով քայլող կամ ոտը ոտին քցած ծամոնը ճպճպացնող սիգարետի ու ատամների արանքից ասֆալտին թքող «ապեռոներին» ու խորշում այդ պատկերից: Կարծում եմ ՊՆ-ն պետք է ուշադրություն դարձնի այս հանգամանքին: Իմ տղան եթե թզբեխը ձեռքին նկար ինձ ցույց տա բանակից, էնպես կապտակեմ աչքերը դուրս կգա «Տղա, ես քեզ բանակ եմ ուղարկե՞լ թե գաղութ» Իմ հերն ինձ արգելել էր բանակից արձակուրդ գալուց քաղաքացիական հագուստով տուն մտնել: «Իմ տղեն զինվորա, իսկ զինվորը համազգեստով պետք է լինի» ասեց նա, երբ առաջին անգամ եկա արձակուրդ: Նույնիսկ Բանակից տուն գալուց համազգեստս հետս բերել էի ու շենքի մուտքում փոխվեցի համազգեստով տուն մտա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել