Մի պատրոն էլ ձեզ կկպնի...

ՄԱԿ-ը հայտարարել է, որ Բոինգ 777-ը խփվել է, ու բոլորը նորից սկսեցին իրար վրա հարձակվել: Այ ես մեռնեմ ձեր ջանին, ո՞ւմ համար էր գաղտնիք, որ Բոինգը խփվել է: Ուղղակի ՄԱԿ-ում մի քիչ սպասեցին, որ խոսակցությունները դադարեն ու ՄԱԿ-ը արեց այն, ինչ պետք է աներ. նորից թեժացրեց խնդիրը: Մի 20 տարի հետո, «Դիսքավրին» մի հաղորդում կպատրաստի, որտեղ կներկայացնի երկու Բոինգների անհետացման և կործանման 20 ուշագրավ փաստերը ու վերջ...:

Սոնայի պատվավոր ելույթի մասին դեռ շատ կխոսեն: Շատ ուրախալի է, որ բազմաթիվ մասնագետներ բարձր են գնահատում մեր Սոնայի ելույթը: Եթե մենք պետք է մասնակցենք Եվրատեսիլին, ուրեմն, Սոնային հիմիկվանից պետք է նախապատրաստել նաև այդ մրցույթին: Չեմ կարծում, որ նոր թեկնածու է հարկավոր 2015 թվականի Եվրատեսիլի համար:

Մովսես և Չինարի գյուղերը կրկին գնդակոծվել են, սս մի տեսակ սովորական է դարձել այնտեղ ապրող մարդկանց համար: Նրանք հերոսի պես ապրում են իրեց հայրենի հողում, բայց անսովոր է, երբ կրակում են Կարմիր խաչի մեքենայի վրա, ու դա շատ լավ է: Թող կարմիրխաչերը ու մնացածը իմանան՝ ինչ է նշանակում ամեն վայրկյան կրակի տակ ապրելը: Մի գնդակի փայ էլ մի օր Ուորլիքը կամ նրա նմանները դառնան, ամեն ինչ կընկնի իրա տեղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել