Զգում եք, որ մարդու անձնական կյանք համարյա թե գոյություն չունի հենց մարդկանց պատճառով: Սոցիալական կայքերը այդ ուղղությամբ մեծ աշխատանքներ են տանում: Էլ մարդ չմնաց, որ ստեղ չգրի, թե ինքը էտ պահին ոնց ա զգում: Զգում է երջանիկ ինչ-որ մեկի հետ, զգում է զարմացած, զգում է գլուխս պայքում ա, զգում է սոված եմ, շուտով երևի կլինի զգում է զուգարան գնալու վախտն ա, փորս մի քիչ ցավում ա:) Այսինքն քո ամբողջ առօրյան փռում ես հասարակության առաջ: Էտ նույն բանն ա, ոնց որ փողոց դուրս գաս ու տարբեր մարդկանց ասես, թե, ասենք, դու էսօր ինչ լավ օր ես անցկացրել կյանքուլների (այդպես են իրար կոչում հիմնականում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ֆեյսբուքյան մեկնաբանություններում) հետ ինչ-որ մի գլյամուր լողավազանում կամ կաֆեում: Ախր մարդկանց առօրյա շփման կարիքն էլ ա վերացել, մեկ ա դու գիտես, թե ով ինչ ա անում, ոնց ա իրան զգում սիրած էակի հետ, կամ տնեցիք հիվանդ են, թե առողջ: Ամեն դեպքում պետք ա նենց անել, որ իրական կյանքն ու սոց կայքերը մի փոքր իրարից տարբերվեն: Վաղը եթե ֆեյսբուքում հայտնվի քանի անգամ ես օրեկան սիրով զբաղվում ափլիքեյշնը, էտ էլ պիտի օգտագործվի?:)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել