Tert.am-ը գրում է.

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքերով՝ Վրաստանի իշխանություններն իրեն քաղաքական մեղադրանք են առաջադրել:

Ինչպես տեղեկացում է Грузия online-ը, այդ մասին Սաակաշվիլին գրել է ֆեյսբուքի իր էջում:

«Այն բանից հետո, երբ ոչ մեկ չգտավ իմ գողացած միլիոնները, քանի որ ես երբևէ ոչինչ չեմ յուրացրել, ընդհակառակը՝ Վրաստանի բյուջեն 11 անգամ ավելացրել եմ, չկարողացան ապացուցել ոչ մի կոնկրետ հանցագործություն, քանի որ ես ոչ մի հանցանք չեմ գործել և երկրում գրեթե զրոյական եմ դարձրել հանցագործության մակարդակը, ինձ քաղաքական մեղադրանք են առաջադրել»,- գրել է նա:

Սաակաշվիլիի խոսքերով՝ ռուս օլիգարխներից մեկն իրեն մեղադրում է, որ ընդհատել եմ մեկ այլ օլիգարխի կողմից երկրում հեղաշրջում անելու և անկարգություններ կազմակերպելու փորձը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել