Tert.am-ը գրում է.

Արջուտի ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ լսումներին մասնակցելուց հետո մի խումբ բնապահպաններ եզրակացություն են կազմել՝ ուղղելով բնապահպանության նախարարությանը, որ նախագիծը պետք է մերժել, քանի որ թերի է: Այս մասին Tert.am-ին ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը։ 

«Նախարարությանը գրել ենք, որ պրոյեկտը պետք է մերժել, քանի որ թերի է, և պետք է ներկայացվի նոր նախագիծ, որը կենթարկվի պարտադիր փորձաքննության»,-նշեց նա։ 

Իսկ թե ինչ խնդիրներ են տեսել՝ բնապահպանը հակադարձեց, թե ո´չ իրենք, ո´չ էլ՝ մեկ ուրիշը չպետք է փորձի հասկանալ՝ խնդիր կա՞, թե՞ ոչ, պետք է նախագծում այդ ամենն արտացոլված լինի։

«Հնարավոր բոլոր խնդիրները նախագծում պետք է արտացոլված լինեն, զրոյից նկարագրված լինի և տա բոլոր  հարցերի պատասխանը։ Եթե մենք գիտենք, որ այդ սարի վրա աղբյուրներ կան, ու այդտեղից է խմելու ջուրը գալիս, պետք է նշված լինի, թե ինչ ազդեցություն կունենա հանքի շահագործումը այդ աղբյուրների վրա, կունենա՞, թե՞ չի ունենա։ Իսկ եթե նախագծում խնդիրը նկարագրված չէ, ուրմեն նախագիծը թերի է, մանավանդ՝ ոսկու հանքի դեպքում»,-նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել