Արդեն երկար ժամանակ է մեր մամուլում շատ լուրջ քննարկվում է Ադրբեջանի՝ Եվրասիական Միությանը անդամակցելու հարցը,իսկ վերջին մի քանի օրերին նաև՝ Թուրքիայի "տնտեսական " այդ միությանը միավորվելու խնդիրը:Այս լուրերը միտումնավոր տարածվում են ռուսական մամուլի կողմից և շատ բուռն քննարկումների արժանանում մեր ԶԼՄ-ներում:Ռուսամետ քաղաքական գործիչները և մեկնաբանները մեզ համոզում են, որ թուրք կոյունլուների հանրապետության Եվրասիական Միության մեջ մտնելը "լավ " հետևանքներ կունենա մեզ համար, իսկ արևմտամետ կողմնորոշում ունեցողները՝ ճիշտ հակառակը:Բայց ինձ ուրիշ հարց է հետաքրքրում...Իսկ Ադրբեջանի իրական ՏԵՐԵՐԸ տեղյակ են,որ մի քանի երրորդ և չորրորդ ռանգի ռուս պաշտոնյաներ նրանց "ունեցվածքը" ուզում են իրենց ձեռքից խլել:Իսկ մեր "մեկնաբաններն" էլ շատ խելացի, լուրջ դեմքով այդ հիմարությունը վերլուծում են:Ուրեմն ասեմ ձեզ հետևյալը...1994 թ.,երբ Ադրբեջանի և մի քանի խոշոր եվրոպական և ամերիկյան նավթային կորպորացիաների միջև ստորագրվեց "Դարի պայմանագիրը", Բաքուն կորցրեց անկախ արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունը:Այս քսան տարիների ընթացքում բրիտանական BP, ամերիկյան Շևրոն, Էքսոն Մոբիլ նավթա-գազային կորպորացիաները 20-25 միլիարդ դոլլարի ներդրումներ են արել Ադրբեջանի նավթա-գազային ոլորտում, լիովին զրոից նոր արտահանման ենթակառուցվածքներ՝Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը ստեղծելով... և այսքան ներդրումներից հետո որևէ "խելացի" կարող է՞ լուրջ նստել ու քննարկել Ադրբեջանի Եվրասիական Միության անդամ դառնալու հարցը:Ռուսները մտածում են,որ անգլո-ամերիկյան կորպորացիաները հենց այնպես կզիջե՞ն իրենց այն ամենը , ինչ ստեղծել են այս 20 տարիների ընթացքում...Ի տարբերություն ռուսների, որն իր ստրատեգիական գործընկերոջը մասսայաբար նվաստացնում է,անգլո-ամերիկյան կողմը գոնե տեսանելիորեն թուրք- օղուզներին հարգում է և թույլ է տալիս , այս հարցի շուրջ քննարկումներ անցկացնել՝շատ լավ գիտենալով դրա պատասխանը...Իսկ եթե Ի.Ալիևը հանկարծ "սեփական " կարծիքը հայտնի,ապա կդառնա հերթական նարնջագույն հեղափոխության "զոհը" իր բոլոր հետևանքներով.... Ռուսական կողմը դեռ հույսեր է տածում և շարունակում է ազր-կոյունլուներին սիրաշահելու քաղաքականությունը...Երևի "ցարը" մտածում է,որ Ալիևին կհաջողվի ձերբազատվել Բրիտիշ Պետրոլիում և Co-ից, ինչպես ժամանակին վերջիններս վռնդեցին նրան Իրաքից և Լիբիայից...
Իսկ հիմա անդրադառնամ ՌԴ տնտեսության զարգացման նախարար Ա.Ուլյուկաևի վերջին "բոցին": Այս տնտեսական գործիչը շատ լուրջ քննարկում է Եվրասիական Միության և Թուրքիայի միջև ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին հարցերը....Ինձ թվում է, որ տնտեսագիտական գիտությունների դոկտոր Ուլյուկաևը պետք է իմանար, որ 1995 թ-ից Թուրքիան մաքսային ընդհանուր գոտու մեջ է Եվրամիության հետ և նրան ոչ ոք թույլ չի տա նաև Եվրազեսի հետ ինչ որ պայմանագրեր կնքել...Թե՞ Ուլյուկաևը մտածում է, որ Թուրքիան 200 միլիոնանոց հետամնաց Եվրազեսի շուկան կնախընտրի Եվրամիության 1 միլիարդանոց զարգացած շուկայից...Էլ չեմ ասում,որ Անկարան ՆԱՏՈ-ի անդամ է...Թուրքերը ինչ որ ուզում են ստանալ ՌԴ-ից , ստանում են առանց խնդիրների՝զբոսաշրջիկներ,գազ,շինպայմանագրեր և այլն...
Հ.Գ. Պատմությունը կրկնվում է..1920-21 թթ.իրենց "գինը " եվրոպացիների աչքին բարձրացնելու համար՝ թուրքերը սիրախաղի մեջ մտան Ռուսաստանի հետ,իսկ վերջինս էլ զինեց թուրքերին,տրամադրեց 10 միլիոն ռուբլուց ավել ոսկի, ՆՎԻՐԵՑ ԲՆԻԿ ՀԱՅԿԱԿՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ...Իսկ Մ.Քեմալը իր նպատակին հասնելուց հետո դարձավ ամենահակառուսական դիրքորոշում ունեցող երկրներից մեկը...Նույնն էլ կրկնվում է հիմա՝ ռուս-թուրքական բանակցություններ, որոնց արդյունքներին հավատում են միայն ռուսները....իսկ թուրքերը իրենց գինն են բարձրացնում և "խանդ "առաջացնում եվրոպացիների մոտ՝ ստիպելով Մոսկվային գնալ ՆՅՈՒԹԱԿԱՆ զիջումների... ՈՒ՞Մ հաշվին, շատ լավ հասկանում ենք...ԿԵՑՑԵ ԱԶԱՏ,ԱՆԿԱԽ ԱՐՑԱԽԸ...ԿԵՑՑԵ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել