Հատուկ արագաչափերի դեմ խոսացողների համար.
Ամիրյան փողոցում (Հանրապետության հրապարակից Մաշտոցի պողոտա ընկած հատվածում) արագաչափեր չկան և ամեն րոպե այդ հատվածում կարելի է նկատել շատ արագ երթևեկող ավտոմեքենաներ, (ամենաշքեղ ավտոմեքենայից մինչև ամենահասարակ), կարելի է նկատել ամենատարբեր տեսակի խախտումներ, ինչը գալիս է ապացուցելու, որ եթե օրենքը չի ստիպում՝ մենք չենք գիտակցում, ինչն է կարելի, ինչը ոչ: 
Ամիրյան փողոցում ապրող բնակիչներին անհանգստացնում և ուղղակի տհաճ է երթևեկության վիճակը վերոնշյալ փղոոցում և ես առաջարկում եմ արագաչափ տեղադրել նաև ճանապարհի այս հատվածում:
Հ.Գ. Ի դեպ արագություն են չարաշահում, խախտումներ են անում տաքսու վարորդից սկսած մինչև ամենաշքեղ ավտոմեքենաներ վարող վարորդները՝ դա նշանակում է, որ ընկալման խնդիրը սոցիալական բոլոր շերտերի մոտ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել