Չինական Century Media-ն պատրաստվում է 3D ֆորմատով նկարահանել Bainiaoyi ֆիլմը, որը «կմրցի» Ջեյմս Քեմերոնի Avatar-ի հետ․ պրեմիերան նախատեսված է 2016-ին:

Ապագա ֆիլմի սյուժեն մասամբ նման է Քեմերոնի արտադրանքին։ Այն հիմնված է լինելու չինական Չժուան էթնիկ փոքրամասնության բանահյուսության վրա։ Պատմության առանցքում Գուկա անունով երիտասարդն է, որը փորձում է գտնել bainiaoyi-ն՝ կախարդական զգեստի մասնիկը։ Միայն դրա միջոցով է հնարավոր հաղթել դրակոնին, որը հետապնդում է Չժուան ազգին։ 

Նկարահանումները կսկսվեն 2015-ի մայիսին Չինաստանի հարավում։ Ֆիլմի վրա կաշխատեն օրիգինալ Avatar-ի ու «Կարիբյան ծովի ծովահենների» սպեցէֆեկտների ռեժիսորները․․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել