Tert.am-ը գրում է.

Գործարար Լևոն Հայրապետյանի ծննդավայր Վանք գյուղի գյուղապետ Անդրեյ Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում հաղորդեց, որ իրենց համագյուղացիները մասնակցելու են հուլիսի 31-ին Երևանում ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի կազմակերպվելիք ակցիային:

«Գյուղացիները մասնակցելու են Լևոն Հայրապետյանի ազատության համար անցկացվող ակցիային»,-ասաց գյուղապետը:

Հարցին, թե ի՞նչ տրամադրություններ են գյուղում՝ Անդրեյ Սարգսյանը պատասխանեց. «Ո՞նց կարող է լինել մեր տրամադրությունը, եթե մեր բարերարին, գործարարին, մեր ազգի համար ամեն ինչ արած մարդուն ձերբակալել են, նա ազատության մեջ չէ: Մեր տրամադրությունը վատ է, շատ տխուր ենք»,- ասաց Վանքի գյուղապետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել